Քիմիայի անփոխարինելի գիրքը ձեր սեղանին

Ձեռք բերել

Երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից

Ձեռնարկը նախատեսված է բուհ ընդունվել ցանկացող շրջանավարտների, հանրակրթական ավագ դպրոցների և վարժ​արանների բնագիտական հոսքերի աշակերտների, ուսուցիչների համար, ինչպես նաև կարող է օգտակար լինել քոլեջների, ոչ քիմիական բուհերի ուսանողների և դասախոսների համար:
Այն իր կառուցվածքով համապատասխանում է «քիմիա» առարկայի միասնական քննությունների համար նախատեսված շտեմարանններին, բայց տեսական որոշ թեմաներ տրված են առավել խորացված և ընդլայնված ձևով: 
Ձեռնարկը կազմված է երեք մասից՝ Ընդհանուր քիմիայի հիմունքներ, Անօրգանական քիմիա և Օրգանական քիմիա, ներկայացված է երկու հատորով:   
Առաջին հատորն ընդգրկում է «Ընդհանուր քիմիայի հիմունքները» տեսական մասով և տիպական բոլոր տեսակի խնդիրների լուծման օրինակներով: Տրված են նաև վարժություններ ու խնդիրներ ինքնուրույն լուծման համար: 
Երկրորդ հատորում ներկայացված են դասընթացի երկրորդ և երրորդ մասերը՝ Անօրգանական քիմիա, Օրգանական քիմիա: Տեսական շարադրանքն ուղեկցվում է բազմաթիվ նկարներով, գծապատկերներով և աղյուս​ակներով, որոնք մատուցվող նյութը դարձնում են առավել ընկալելի:

Հեղինակ

Ռոզա Քարիմյան

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ, 
ՀԱԱՀ դասախոս

Ռոզա Քարիմյանը դասավանդման հարուստ փորձ ունեցող վաստակաշատ քիմիկոս-գիտնական է, ում ներդրումը անգնահատելի է բազմաթիվ ուսանողների կրթական ուղու ձևավորման գործում:

Գերազանցությամբ ​ավարտելով Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետը՝ Ռ. Քարիմյանն իր գիտական գործունեությունը սկսել է ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որտեղ էլ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Այնուհետև շուրջ երեք տասնամյակ որպես դասախոս աշխատում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռ. Քարիմյանը հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների և ուսումնամեթոդական աշխատանքների: Նա պատասխանատվության և նվիրվածության խոր զգացումով է վերաբերվում իր մանկավարժական առաքելությանը՝ հարյուրավոր ուսանողների առաջնորդելով կրթական հաջողության և օգնելով բազմաթիվ դիմորդների՝ ընդունվելու տարբեր համալսարաններ:

Իր գործունեության ընթացքում Ռ. Քարիմյանը մշտապես մեծագույն խանդավառությամբ է փոխանցում իր գիտելիքները քիմիայի ոլորտում՝ նպաստելով կրթության զարգացմանը և ոգեշնչելով գիտնականների երիտասարդ սերունդներին՝ խորասուզվելու քիմիական գիտության հրաշքների մեջ և խորամուխ լինելու դրանց բացահայտմանը։ 

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռ. Քարիմյանը հեղինակ է գիտական բազմաթիվ հոդվածների և ուսումնամեթոդական աշխատանքների: Նա պատասխանատվության և նվիրվածության խոր զգացումով է վերաբերվում իր մանկավարժական առաքելությանը՝ հարյուրավոր ուսանողների առաջնորդելով կրթական հաջողության և օգնելով բազմաթիվ դիմորդների՝ ընդունվելու տարբեր համալսարաններ:

Իր գործունեության ընթացքում Ռ. Քարիմյանը մշտապես մեծագույն խանդավառությամբ է փոխանցում իր գիտելիքները քիմիայի ոլորտում՝ նպաստելով կրթության զարգացմանը և ոգեշնչելով գիտնականների երիտասարդ սերունդներին՝ խորասուզվելու քիմիական գիտության հրաշքների մեջ և խորամուխ լինելու դրանց բացահայտմանը։ 

Երաշխավորված է 
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից

Բովանդակություն

Ձեռք բերել

Հատոր I
Ընդհանուր Քիմիա

ԳԼՈՒԽ 1. ​ՔԻՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 2. ԱՆՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴԱՍԵՐԸ: ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ

ԳԼՈՒԽ 3. ԱՏՈՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ: Դ.Ի. ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՏԱՐՐԵՐԻ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ: ՔԻՄԻԱԿԱՆ ԿԱՊԵՐ

ԳԼՈՒԽ 4. ՔԻՄԻԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԸՆԹԱՑՔԻ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԳԼՈՒԽ 5. ԼՈՒԾՈԻՅԹՆԵՐ: ԷԼԵԿՏՐՈԼԻՏԱՅԻՆ ԴԻՍՈՑՈՒՄ: ԱՂԵՐԻ ՀԻԴՐՈԼԻԶ: ԷԼԵԿՏՐՈԼԻԶ: ՄԱՔՈՒՐ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ: ԴԻՍՊԵՐՍ (ՑՐԻՎ) ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հատոր II
Անօրգանական և Օրգանական Քիմիա

ԳԼՈՒԽ 6. ՈՉ ՄԵՏԱՂՆԵՐ

ԳԼՈՒԽ 7. ՄԵՏԱՂՆԵՐ

ԳԼՈՒԽ 8. ՕՐԳԱՆԱԿԱՆ ՔԻՄԻԱՅԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ, ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 9. ԹԹՎԱԾԻՆ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԳԼՈՒԽ 10. ԱԶՈՏ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հատուկ շնորհակալություն

Ս. Մ. Վարդապետյան

Քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ

(Գլխավոր խմբագիր)

Հ.Գ. Խաչատրյան

Քիմ. գիտ. դոկտոր, 
պրոֆեսոր

(գրախոս)

Գ. Հ. Թորոսյան

Քիմ. գիտ. դոկտոր,
պրոֆեսոր

(գրախոս)

Օ. Ա. Քամալյան

Քիմ. գիտ. դոկտոր, 
պրոֆեսոր

(գրախոս)

Ա. Փ. Ենգոյան

Քիմ. գիտ. դոկտոր, 
պրոֆեսոր

(գրախոս)

Ս. Կ. Երիցյան

Գյուղ. գիտ. թեկնածու, դոցենտ

(գրախոս)

Ս. Ռ. Ֆահրադյան

40+ տարվա քիմիայի մանկավարժ

(խմբագիր)

Ովքեր են կարդում "Քիմիայի Դասընթացը"

Միացեք մեր ավելի քան 1000 ընթերցողներին և հղկեք ձեր գիտելիքները քիմիայի ասպարեզում

Դիմորդները

Հաջողությամբ հանձնում են ընդունելության քննությունները

Դասախոսները և ուսուցիչները

Հարստացնում և ընդլայնում են ուսումնական ծրագիրը

Ուսանողներն ու աշակերտները

Խորացնում են իրենց գիտելիքները և փակում բացերը

Բոլորը 
բոլորը

Ստանում են հետաքրքիր, հասանելի և արժեքավոր գիտելիքներ