👨🏫 Դասավանդում է ք.գ.թ., դոցենտ Ռ․ Քարիմյանը
Հեղինակային Երկհատորյակ
Ճանաչված ուսուցիչների և դիմորդների կողմից
Հայտարարում եմ ընդունելություն քիմիայի խորացված դասընթացների՝ ԵՊԲՀ (Բժշկական համալսարան) բարձր և երաշխավորված միավորներով ընդունվելու նպատակով։
25 տարվա դասախոսական փորձառությունս և տարիներ շարունակ իմ աշխատանքի լավագույն վկայությունը հանդիսացող սաներիս հաջողությունները ցույց են տվել, որ քիմիան դժվար չէ, եթե մատուցվում է ճիշտ մեթոդաբանությամբ։
Մենք չենք վարժեցնում խնդիրների մեխանիկական լուծման, այլ տալիս ենք քիմիական տրամաբանություն և սովորեցնում ենք արագ մտածելու հմտություններ: Սա թույլ է տալիս դիմորդներին հեշտությամբ և արագ լուծել ոչ միայն շտեմարանային, այլ նաև քննական ցանկացած անսպասելի կամ արտաշտեմարանային բարդ խնդիր:
Ուսուցումն իրականացվում է իմ կողմից մշակված մեթոդիկայով և դիմորդների ու ուսուցիչների կողմից բարձր գնահատված հեղինակային երկհատորյակով: Դիմորդներին տրամադրվում են նաև նոր ՀՊՉ-ներին համապատասխան, դեռևս չհրապարակված հեղինակային նյութեր:
Ինտերակտիվ պրեզենտացիաներ, թեմատիկ առցանց թեստեր և քարտադարաններ, որոնք առավելագույնս արագացնում են նյութի յուրացումը։
Դասերն անցկացվում են փոքր խմբերով (3–4 հոգանոց), հարմարավետ լսարանում, շաբաթական 3 անգամ:
Բարձր և երաշխավորված արդյունք ապահովելու նպատակով՝ դասընթացները նախընտրելի է սկսել 11-րդ դասարանից:
📝 Նախնական հարցազրույց և փորձնական դաս
🚀 Դասերի սկիզբը՝ օգոստոսի 25-ից
📍 Տեղերը սահմանափակ են
Մանրամասների և գրանցման համար․